«Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը մոտ է «Բավարիա» տեղափոխությանը: Ինչպես տեղեկացնում է Sport Bild-ը. ֆուտբոլիստն արդեն Մյունխենում է և բուժզննում է անցել:
Հաղորդվում է, որ այսօր խորվաթ ֆուտբոլիստը պայմանագիր կստորագրի մյունխենյան ակումբի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» 5 մլն եվրոյով 1 տարի ժամկետով կվարձակալի Պերիշիչին և կունենա նրա լրիվ տրանսֆերը 20 մլն եվրոյով գնելու իրավունք: