TotalFootball.am


13.08.19 12:54

Իբրահիմովիչը կարող է վերադառնալ Ա Սերիա


«Յուվենտուսի» նախկին գործադիր տնօրեն Լուչանո Մոջին FirenzeViola-ի հետ զրույցում հայտարարել է, որ խորհուրդ է տվել «Ֆիորենտինային» ձեռք բերել «ԼԱ Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: 

«Դա յուրահատուկ կլիներ: Զլատանը բիոլոգիական մարմին ունի, որը թույլ է տալիս նրան ցուցադրել իր լավագույն խաղը նույնիսկ այս տարիքում: Այնպես, ինչպես Կրիշտիանու Ռոնալդուն: 

Նա հաղթել է ամենուր՝ անգամ ԱՄՆ-ում: Իհարկե, «Ֆիորենտինայում» այդքան հեշտ չի լինի, բայց այս գործարքը հիանալի կլինի նաև երիտասարդ ֆուտբոլիստների համար, քանի որ նրանք կկարողանան ավելի շատ բան սովորել Զլատանից, քան մարզիչը կարող է տալ նրանց: 

Այնուամենայնիվ, Զլատանն այլևս այն ֆուտբոլիստը չէ, որին մենք սովոր ենք տեսնել»,- ասել է Մոջին: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0