TotalFootball.am


13.08.19 13:59

Լեմպարդը՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մասին. «Ակումբը ցանկանում է հաղթել այս գավաթը»


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է օգոստոսի 14-ին կայանալիք ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի «Լիվերպուլի» դեմ խաղի մասին: 

«Մենք պետք է լիովին պատրաստ լինենք: Ակումբը ցանկանում է հաղթել այս գավաթը: Ես երբեք չեմ նվաճել այն: Մի շարք ֆուտբոլիստ այստեղ, չեն նվաճել այս գավաթը: Մենք կանենք ամեն ինչ հաջողության հասնելու համար: 

«Լիվերպուլի» դեմ այսպիսի խաղն իսկապես բարդ է: Պետք է պատրաստվել և ամեն ինչ անել հաղթանակի հասնելու համար: 

Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է հասկանա, թե ինչ կարևոր խաղ է սա ակումբի համար: Շատ դժվար է լինելու, բայց մենք չենք քայլելու խաղադաշտում և մտածենք. «Օօ ոչ, մենք չենք կարող անել դա» կամ «Մենք բավականաչափ մակարդակ չունենք մրցակցելու նրանց հետ»: Ոչ, նման բան չի լինելու»,- Լեմպարդի խոսքն է մեջբերել UEFA-ի պաշտոնական կայքը: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0