TotalFootball.am


13.08.19 14:38

Լեմպարդի հարցազրույցը՝ ՉԼ-ում լավագույն գոլի, հիշողության և ամենաբարդ մրցակիցների մասին


«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը, որն այս մրցաշրջանից գլխավորում է լոնդոնյան ակումբը, ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում «Լիվերպուլի» Սուպերգավաթի դեմ խաղից առաջ կիսվել է հիշողություններով: 

- Դուք պարտվել եք 2012 և 2013 թվականների Սուպերգավաթի խաղերում: Ի՞նչ դասեր եք քաղել այդ խաղերից: 

«Երբ 2012 թվականին հաղթեցինք Չեմպիոնների լիգան մտածում էինք, որ մենք մեծ տղաներ ենք, բայց հետո ուղղակի շոկի մեջ էինք, երբ պարտվեցինք «Ատլետիկոյին» 4:1 հաշվով Սուպերգավաթի խաղում: 

Հաջորդ տարի, 2:2 խաղացինք «Բավարիայի» հետ հիմնական ժամանակում: Այդ խաղը տարբերվում էր նախորդից, մենք իրոք լավ հանդիպում անցկացրեցինք և կարող էինք հաղթել: Նրանք վերջին րոպեներին հավասարեցրին հաշիվն ու հաղթեցինք 11 մետրանոց հարվածաշարում: 

- Ո՞րն է Ձեր լավագույն հիշողությունը Չեմպիոններ լիգայից: 

- Այն պահըմ երբ Դիդյե Դրոգբան 2012 թվականի եզրափակչում խփեց հաղթական 11 մետրանոցը: Ես չեմ վայելել խաղը, չեմ վայելել այդ ընթացքը: Մենք շատ չարչարվեցինք, որպեսզի խաղը տեղափոխենք 11 մետրանոցների փուլ: Եվ երբ Դրոգբան գոլ խփեց, դա պարզապես ֆենոմենալ էր: 

 

Չեմպիոնների լիգայում իմ խփած լավագույն գոլը 2005 թվականին «Բավարիայի» դարպասը խփած գոլն է: Ես ձախ ոտքով՝ շրջվելով հարված կատարեցի և գրավեցի Օլիվեր Կանի դարպասը: Դա այն գոլն է, որը նույնիսկ այս տարիքում չեմ կարող կրկնել անգամ 1000 փորձից: 

- Ո՞վ է եղել ամենաբարդ մրցակիցը, որին հանդիպել եք Չեմպիոնների լիգայում: 

- Կնշեմ երկու ֆուտբոլիստի անուն, նույնիսկ երեք: Առաջինը Լիոնել Մեսսին, քանի որ նա անհավանական ֆուտբոլիստ է: Նրա հետ խաղալու ժամանակ դու հասկանում ես, որ նա լրիվ այլ մակարդակի վրա է: Եվս երկու ֆուտբոլիստ, որոնց դեմ խաղալն իրոք բարդ էր՝ Անդրես Ինյեստա և Չավի Էռնանդես: Նրանք պարզապես ֆուտբոլ էին խաղում քո կողքին և դու ոչինչ չէիր կարող անել: Դա այն ֆուտբոլն էր, որը նորմալ չէր ինձ համար: Դա իրոք տարբերվում էր նրանից, ինչ ես տեսել էի մինչ այդ»,- ասել է Լեմպարդը: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0