«Լիվերպուլի» նախկին հարձակվող Դանիել Սթարիջը պայմանագիր ստորագրելու առաջարկ է ստացել 13 ակումբներից: 29-ամյա անգլիացին, ով հիմա գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, կարող է կարիերան շարունակել Եվրոպայում, ՄԼՍ-ում կամ Մերձավոր Արևելքում:
Սթարիջի ծառայություններով հետաքրքրված են «Բետիսը», «Բոլոնյան», «Մարսելը», «Բեշիքթաշը», «Ատլանտա Յունայթեդը» և այլ ակումբներ՝ այդ թվում Քաթարից:
«Բեշիքթաշը», օրինակ, խաղացողին 9 մլն ֆունտով կամ շաբաթական 60 հազարով պայմանագիր է առաջարկել:
Սպասվում է, որ Սթարիջն իր ապագայի մասին որոշում կկայացնի այս շաբաթ: