TotalFootball.am


17.08.19 21:01

[ՎԻԴԵՈ] «Ռեալը» 10 հոգով հաղթեց «Սելտային»


Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Սելտան» «Բալաիդոս» մարզադաշտում ընդունել էր Մադրիդի «Ռեալին»: 

Խաղն անցավ հետաքրքիր ու դիտարժան պայքարում: Նախ 12-րդ րոպեին Գարեթ Բեյլի փոխանցումից հետո աչքի ընկավ Կարիմ Բենզեման: Այնուհետև «Սելտան» մի քանի պահեր ունեցավ, բայց «Ռեալը» հուսալի պաշտպանվեց ու կարողացավ ավելացնել իր առավելությունը՝ չնայած այն բանին, որ երկրորդ խաղակեսում դաշտից հեռացվեց Լուկա Մոդրիչը: Աչքի ընկան Տոնի Կրոսն ու Լուկաս Վասկեսը: 

Խաղավարտին «Սելտային» հաջողվեց հեղինակության գնդակը խփել՝ գոլի հեղինակ դարձավ Լոսադան:

Այսպիսով՝ «Ռեալը» հյուրընկալվելիս առավելության հասավ 3:1 հաշվով:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0