TotalFootball.am

17.08.19 21:40

Մոդրիչն առաջին անգամ իր կարիերայում միանգամից կարմիր քարտ ստացավ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դաշտից հեռացվեց Իսպանիայի առաջնության առաջին տուրի Վիգոյի «Սելտայի» դեմ խաղում:
56-րդ րոպեին 33-ամյա խորվաթը միանգամից կարմիր քարտ ստացավ «Սելտայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի նկատմամբ խախտման համար: Հանդիպման գլխավոր մրցավարն այդ որոշումը կայացրեց տեսակրկնությունը նայելուց հետո: Ընդ որում՝ խախտումից հետո Լուկան հասցրեց մի քանի րոպե անցկացնել խաղադաշտում:
Մոդրիչն իր 16-ամյա կարիերայում առաջին անգամ միանգամից կարմիր քարտ ստացավ: Նախկինում կիսապաշտպանը ընդամենը մի անգամ է հեռացվել խաղադաշտից՝ 2014 թվականին Իսպանիայի Սուպերգավաթի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղում նա պատժվեց երկու դեղին քարտով:

  Լրահոս

Աշխարհ

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0