TotalFootball.am

17.08.19 23:12

Ռոդրիգո Մորենոյի «Ատլետիկո» տեղափոխությունը ձախողվել է

«Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգո Մորենոն չի տեղափոխվի «Ատլետիկո»: Մադրիդյան ակումբը պատրաստ էր 28-ամյա իսպանացու համար վճարել 60 մլն եվրո, բայց վերջին պահին գործարքը չեղյալ է համարվել:
«Մենք պատրաստ էինք նրան, որ Ռոդրիգոն լքի ակումբը: Տրանսֆերը պետք է կայանար: Ակումբը դրա մասին ինձ տեղեկացրել էր օգոստոսի 13-ին: Մորենոն ևս ասաց, որ հեռանում է «Ատլետիկո», բայց այժմ գործարքը չեղյալ է համարվել», - «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Մարսելինոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Ռոդրիգոն 51 հանդիպում է անցկացրել «Վալենսիայի» կազմում, դարձել է 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

  Լրահոս

Աշխարհ

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0