«Արսենալի» նախկին հարձակվող Ռոբին Վան Պերսին պատմել է, թե ինչու է լքել լոնդոնյան ակումբը 2012 թվականին: Հարձակվողն «Արսենալի» գույները պաշտպանել է 2004 թվականից, իսկ 2011/12 մրցաշրջանի վերջում տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Ես ու «Արսենալը»՝ մենք ինչպես ամուսին ու կին լինեինք: Մենք ամուսնացած եղանք 8 տարի, բայց դրանից հետո իմ կինը հոգնեց ինձանից: Դա փաստ է: «Արսենալն» ինձ նոր պայմանագիր չառաջարկեց:
Այդ ժամանակ ինձ պետք էր վերադիտարկել: Ես ամբիցիոզ էի, դեռ ցանկանում էի հաղթել առաջնությունում: Սա կյանք է: Կային երեք տարբերակ՝ մեկը արագ դուրս եկավ, մնացին երկուսը՝ «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Տեղափոխությունից առաջ շատ բաներ մնացին կադրից դուրս: Փաստերից մեկը նրանում էր, որ «Արսենալն» ինձանից հոգնել էր: Դա ելակետն էր: Ինձ չառաջարկեցին նոր պայմանագիր», - Վան Պերսիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
«Արսենալի» նախկին հարձակվող Ռոբին Վան Պերսին պատմել է, թե ինչու է լքել լոնդոնյան ակումբը 2012 թվականին: Հարձակվողն «Արսենալի» գույները պաշտպանել է 2004 թվականից, իսկ 2011/12 մրցաշրջանի վերջում տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Ես ու «Արսենալը»՝ մենք ինչպես ամուսին ու կին լինեինք: Մենք ամուսնացած եղանք 8 տարի, բայց դրանից հետո իմ կինը հոգնեց ինձանից: Դա փաստ է: «Արսենալն» ինձ նոր պայմանագիր չառաջարկեց:
Այդ ժամանակ ինձ պետք էր վերադիտարկել: Ես ամբիցիոզ էի, դեռ ցանկանում էի հաղթել առաջնությունում: Սա կյանք է: Կային երեք տարբերակ՝ մեկը արագ դուրս եկավ, մնացին երկուսը՝ «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Տեղափոխությունից առաջ շատ բաներ մնացին կադրից դուրս: Փաստերից մեկը նրանում էր, որ «Արսենալն» ինձանից հոգնել էր: Ինձ չառաջարկեցին նոր պայմանագիր», - Վան Պերսիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: