TotalFootball.am


20.08.19 00:55

[ՎԻԴԵՈ] «ՄՅՈՒ»-ն չկարողացավ հաղթել «Վուլվերհեմփթոնին»


Անգլիայի առաջնության երկրորդ տուրի վերջին խաղում «Վուլվերհեմփթոնը» սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»: 

Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը: Մարկուս Ռեշֆորդի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Անտոնի Մարսիալը: 

Երկրորդ խաղակեսում տանտերերին հաջողվեց պատասխան գնդակը խփել: Հեռու տարածությունից գեղեցիկ գոլով աչքի ընկավ Ռուբեն Նեվեշը: Սակայն այդ գոլից քիչ անց «Յունայթեդը» կարող էր կրկին առաջ անցնել հաշվի մեջ, բայց Պոլ Պոգբայի 11-մետրանոց հարվածից հետո գերազանց գործեց «Վուլվերհեմփթոնի» դարպասապահ Ռուի Պատրիսիոն՝ ետ մղելով գնդակը:

Արդյունքում հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, և Օլե-Գունար Սուլշերի թիմը չկարողացավ հավասարվել առաջատարներ «Լիվերպուլին» ու «Արսենալին», որոնք ունեն 6-ական միավոր:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0