TotalFootball.am

20.08.19 19:31

Մարկիզիոն մերժել է չինական ակումբին

Կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն դեռևս ակումբի փնտրտուքների մեջ է:
33-ամյա իտալացին առաջարկ է ստացել չինական «Ցզյանսու Սունինից», բայց Մարկիզիոն հրաժարվել է տեղափոխությունից: Ֆուտբոլիստը հաշվի է առել այն փաստը, որ «Ցզյանսուի» և «Ինտերի» սեփականատերը նույն մարդն է, իսկ նա «Յուվենթուսի» սան է, որը միլանցիների սկզբունքային մրցակիցն է:
«Ես մերժել եմ նրանց առաջարկը: Իհարկե, գործոններից մեկը դարձավ նրանց կապը «Ինտերի» հետ: Ես չէի կարող այդպիսի ընտրություն կատարել», - Մարկիզիոյի խոսքերն է մեջբերում Goal պարբերականը:
Հիշեցնենք, որ Մարկիզիոն այժմ ազատ գործակալի կարգավիճակում է: Նրա վերջին ակումբը եղել է Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը»:

  Լրահոս

Աշխարհ

Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0