«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Արյեն Ռոբբենը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին, ում ղեկավարությամբ խաղացել է մյունխենյան ակումբում:
«Եթե դուք ինձ հարցնում եք, թե ով է եղել լավագույն մարզիչը, ես կասեմ Գվարդիոլային: Ինձ ամենից շատ դուր է եկել աշխատել հենց նրա հետ: Նա հիասքանչ է: Երբ Պեպը եկավ «Բավարիա», ես 30 տարեկան էի: Այդ տարիքում դուք ուղղակի փորձում եք պահել ձեր մակարդակը, բայց նրա օրոք ես սկսեցի ավելի լավ խաղալ: Խաղացել եմ այնպիսի դիրքերում, որի մասին երբեք չէի էլ մտածի: Գվարդիոլան լավագույնն էր ինձ համար», - Ռոբբենի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: