TotalFootball.am


21.08.19 04:10

Ռոնալդու. «Հիմա ցանկացած ֆուտբոլիստ 100 մլն եվրո արժի՝ նույնիսկ ոչինչ չցուցադրելով»


«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ժամանակակից ֆուտբոլում գրանցվող տրանսֆերային արժեքների աճի մասին: 

«Ժամանակակից ֆուտբոլում դժվար է հաշվարկներ կատարել: Ավելի շատ հաշվի են առնում պոտենցիալը: Ֆուտբոլային աշխարհն այն չէ, ինչ նախկինում էր: 

Եթե մի կողմ թողնենք Ժոաո Ֆելիշի տեղափոխությունը, ապա հիմա ցանկացած ֆուտբոլիստ 100 մլն եվրո արժի՝ նույնիսկ ոչինչ չցուցադրելով: Ֆուտբոլում շատ տեղ է զբաղեցնում փողը: 

Պաշտպանն ու դարպասապահը կարող են արժենալ 70-80 մլն եվրո: Ես դրա հետ համաձայն չեմ, բայց այսպիսին է աշխարհը, որտեղ մենք ապրում ենք: Մենք պետք է հարգենք այն»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերել Marca-ն՝ հղում կատարելով պորտուգալական TVI հեռուստաընկերությանը: 

Հիշեցնենք, որ 19-ամյա Ֆելիշը 126 մլն եվրոյի դիմաց «Բենֆիկայից» տեղափոխվել է «Ատլետիկո»: Նա շրջանցել է Ռոնալդուին՝ դառնալով պատմության ամենաթանկ պորտուգալացի ֆուտբոլիստը: 





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0