TotalFootball.am

22.08.19 16:20

Ռիվալդոն կարծում է, որ Մեսսին փչացրեց Կոուտինյոյի կարիերան «Բարսելոնայում»

Նախկին հայտնի բրազիլացի ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է «Բարսելոնայի» կազմում իր հայրենակից Ֆիլիպե Կոուտինյոյի անհաջող խաղի պատճառների մասին:
«Միշտ մտածել եմ, որ Կոուտինյոն ունակ է «Բարսելոնայում» հաջողության հասնելու: Հիասթափված եմ, որ նա չկարողացավ իրեն դրսևորել և ամուր զբաղեցնել իր տեղը մեկնարկային կազմում: Հնարավոր է, նա սկսել էր այդքան վստահ իրեն չզգալ: Երևում էր, որ Կոուտինյոն դադարել էր իրեն երջանիկ զգալ «Բարսելոնայում», այդ պատճառով էլ նախընտրեց տեղափոխվել այլ մեծ ակումբ, որպեսզի փորձի վերադառնալ թոփ մակարդակին:
Դժվար է տեղ գտնել մի թիմում, որում բոլոր արժանիքներն ու արդյունքի համար պատասխանատվությունը վերագրում են Լիոնել Մեսսիին: Աշխարհում քիչ ֆուտբոլիստներ կան, որոնք պատրաստ են խաղալ այդպիսի իրավիճակում: Կոուտինյոյին չբավականացրեց համբերությունը, որպեսզի իր տեղը գտնի այդ թիմում: Մեսսին դեռևս առաջատար է ու գլխավոր աստղը, նա իր մակարդակում հանդես է գալու դեռ 3-4 տարի: Մյուս խաղացողներին դժվար կլինի իրենց առավելագույնը ցույց տալ՝ գտնվելով նրա կողքին», - Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում Yahoo Sports-ը:

  Լրահոս

Աշխարհ

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0