TotalFootball.am


23.08.19 22:39

ՀՖՖ-ն արտոնագրման համակարգի ամփոփիչ հանդիպում է անցկացրել ակումբների ներկայացուցիչների հետ


ՀՖՖ-ն արտոնագրման համակարգի ամփոփիչ հանդիպում է անցկացրել ակումբների ներկայացուցիչների հետ, այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

«Օգոստոսի 23-ին` ՀՖՖ գրասենյակում, տեղի ունեցավ ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնություններում հանդես եկող ակումբների ներկայացուցիչների հետ՝ ՀՖՖ Ակումբների արտոնագրման և վերահսկողության գործընթացի 2019/20 մրցաշրջանի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանն ամփոփեց ավարտված արտոնագրային 2019/20 մրցաշրջանը և հիշեցրեց, որ «Ազգային» արտոնագիր են ստացել դիմում ներկայացրած 12 ակումբներից 10-ը, իսկ «ՈՒԵՖԱ»ի արտոնագիր՝ դիմած բոլոր 8 ակումբները: Ակումբների ներկայացուցիչները ծանոթացան ավարտված մրցաշրջանի արդյունքներին, այն բոլոր մարտահրավերներին և խնդիրներին, որոնք ի հայտ էին եկել մրցաշրջանի ընթացքում, ինչպես նաև արտոնագրման թեկնածուների առավելություններին և թերություններին: Հաջորդիվ ներկայացվեցին նաև գալիք 2020/21 արտոնագրային մրցաշրջանում սպասվող փոփոխություններն ու մարտահրավերները:

Հանդիպմանը ամփոփվեցին նաև ակումբների կողմից լրացված ՀՖՖ Արտոնագրման և վերահսկողության համակարգի գնահատման հարցաթերթիկները, որոնք պարունակում էին բացառապես դրական եզրակացություններ:

Սեմինարի հատվածն անցավ ինտերակտիվ հարց-պատասխան ձևաչափով, որի ընթացքում ակումբների ներկայացուցիչները հղեցին իրենց հետաքրքրող հարցերը և հանդես եկան համակարգի հետագա զարգացման վերաբերյալ առաջարկներով»,-գրված է հայտարարությունում:

 





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0