TotalFootball.am


09.09.19 18:38

Սանչեսը չի պատրաստվում վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»


Չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, որը վարձավճարով հանդես է գալիս «Ինտերում», մտադիր չէ վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:

Ըստ աղբյուրի՝ հարձակվողը ցանկանում է, որպեսզի միլանյան ակումբին պատկանի իր ամբողջ տրանսֆերը: Իրավիճակը, սակայն, չի գտնվում Սանչեսի ձեռքում, քանի որ ակումբների միջև կնքված համաձայնագրի մեջ չկա տրանսֆերն ամբողջությամբ գնելու մասին կետ:

Նշվում է նաև, որ ապագայում «Ինտերը» պատրաստ է հարձակվողին վճարել շաբաթական 160 հազար եվրո աշխատավարձ, այն դեպքում երբ Սանչեսն այժմ վաստակում է շաբաթական մոտավորապես 450 հազար եվրո:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0