TotalFootball.am

10.09.19 20:54

Դիեգո Կոստա․ «Գրիզմանը երազում էր խաղալ Մեսսիի ու Սուարեսի հետ»

«Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան խոսել է Անտուան Գրիզմանի՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին։
«Ես չեմ փորձել նրան համոզել մնալ։ Եթե ինձ հարցնեին, ապա կասեի, որ յուրաքանչյուր ոք պետք է ապրի այնպես, ինչպես անհրաժեշտ է համարում։ Երբ ես հասկացա, որ ժամանակն է հեռանամ, տեղափոխվեցի «Չելսի»։ Ես այնտեղ շատ երջանիկ էի։ Թիմից հեռանալը չի նշանակում, որ շնորհակալ չես ակումբին։ Ուղղակի գալիս է պահ, երբ ցանկանում ես նոր փորձ ձեռք բերել։
Գրիզմանը երազում էր մի թիմում խաղալ Մեսսիի ու Սուարեսի հետ։ Մենք բոլորս գիտենք, թե ինչպիսի ֆուտբոլիստ է նա։
Խաղացողները միշտ փորձում են ինչ-որ նոր բան փորձել, և դա լիովին նորմալ է։ Անտուանը ցանկանում էր նոր փորձ ստանալ, և նա դա կստանա «Բարսելոնայում»», - Կոստայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

  Լրահոս

Աշխարհ

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0