TotalFootball.am


11.09.19 12:41

Մեսսին կարող է բաց թողնել «Բարսելոնայի» առաջիկա խաղերը


«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին շարունակում է ապաքինվել վնասվածքից: Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, արգենտինացին բաց կթողնի «Վալենսիայի» դեմ առաջիկա հանդիպումը: 

Վնասվածքը դեռևս անհանգստություն է պատճառում Մեսսիին, չնայած նրան, որ նա մարզվում է ընդհանուր խմբում: 

Հաղորդվում է, որ Մեսսին թիմի հետ կմեկնի Չեմպիոնների լիգայի Դորտմունդի «Բորուսիայի» հետ արտագնա խաղին: Եթե այդ խաղին էլ չկարողանա մասնակցել, ապա կատալոնական ակումբում հույս ունեն, որ թիմի ավագը պատրաստ կլինի մյուս շաբաթ կայանալիք «Գրանադայի» հետ խաղին: 





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0