TotalFootball.am


11.09.19 22:54

Վենգեր.«ՄՅՈՒ-ի երիտասարդ ֆուտբոլիստները չեն կարողանում թիմը առաջ տանել»


Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ ֆուտբոլիստների մասին։

«Հնարավոր է «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ ֆուտբոլիստները բավական հասուն չեն, որ թիմը առաջ տանեն։ Նրանց խաղը հիմա մեծ հարցականի տակ է։

Զգացվում է, որ թիմը պոտենցիալ ունի, բայց նրանք դեռ պատրաստ չեն։ Հենց դա է պատճառը, որ թիմը չի կարող պայքարել չեմպիոնության համար։ Վստահ չեմ, որ նրանց կհաջողվի անել այն, ինչ անում էին Գիգզը, Սքոուլզը և Բեքհեմը երկար տարիներ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է փոխանցում Bein Sport-ը։





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0