TotalFootball.am


12.09.19 22:18

Մոուրինյո․ ««Ռեալում» «Բարսելոնային» համարում էին աշխարհի լավագույն ակումբը և պահանջում էին փոխել դա»


Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ռեալում» իր աշխատանքն անվանել է լավագույն փորձը, որը նա ստացել է կարիերայի ընթացքում։
««Ռեալն» իմ լավագույն փորձն էր՝ այն պատճառով, որ ես այնտեղ սովորեցի որպես մարզիչ, որպես մարդ, այն դասերի պատճառով, որը ստացել եմ կարիերայում և կյանքում։ Դա լավագույն հիշողությունն էր իմ կարիերայում, այն ֆանտաստիկ էր։ Այն, ինչի մասին ինձ խնդրում էին «Ռեալում», համապատասխանում էր իմ բնավորությանը։ Ինձ ասում էին, որ մենք պետք է դիմակայենք աշխարհի լավագույն թիմին, որ այն ճնշում է մեզ, և մենք պետք է շրջենք այդ իրավիճակը։
Մենք պետք է խանգարեինք «Բարսելոնայի» գերակայությանը, և հենց այդ պատճառով Իսպանիայի գավաթի եզրափակիչը «Մեստալյայում» համարվում է ամենակարևորն ինձ համար։ Դրանից հետո ամեն ինչ այլ դարձավ։ Մենք հաղթեցինք առաջնությունը, Սուպերգավաթը, բայց ոչ մի բան չի համեմատվի գավաթի եզրափակչի հետ։ Ցավոք, ինձ չհաջողվեց թիմի հետ հաղթել Չեմպիոնների լիգայի երեք կիսաեզրափակիչներից որևէ մեկում», - Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ռեալում» իր աշխատանքն անվանել է լավագույն փորձը, որը նա ստացել է կարիերայի ընթացքում։

««Ռեալն» իմ լավագույն փորձն էր՝ այն պատճառով, որ ես այնտեղ սովորեցի որպես մարզիչ, որպես մարդ, այն դասերի պատճառով, որը ստացել եմ կարիերայում և կյանքում։ Դա լավագույն հիշողությունն էր իմ կարիերայում, այն ֆանտաստիկ էր։ Այն, ինչի մասին ինձ խնդրում էին «Ռեալում», համապատասխանում էր իմ բնավորությանը։ Ինձ ասում էին, որ մենք պետք է դիմակայենք աշխարհի լավագույն թիմին, որ այն ճնշում է մեզ և պետք է շրջենք այդ իրավիճակը։

Մենք պետք է խանգարեինք «Բարսելոնայի» գերակայությանը, և հենց այդ պատճառով Իսպանիայի գավաթի եզրափակիչը «Մեստալյայում» համարվում է ամենակարևորն ինձ համար։ Դրանից հետո ամեն ինչ այլ դարձավ։ Մենք հաղթեցինք առաջնությունը, Սուպերգավաթը, բայց ոչ մի բան չի համեմատվի գավաթի եզրափակչի հետ։ Ցավոք, ինձ չհաջողվեց թիմի հետ հաղթել Չեմպիոնների լիգայի երեք կիսաեզրափակիչներից որևէ մեկում», - Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0