TotalFootball.am


14.09.19 13:40

Մրցաշրջանի մեկնարկից սկսած «Ռոմայի» 6 ֆուտբոլիստ մկանային վնասվածք է ստացել


Նախորդ մրցաշրջանում «Ռոմայում» ռեկորդային քանակությամբ մկանային վնասվածքներ են գրանցվել (52): Այս տարի՝ սկսած մրցաշրջանի մեկնարկից, արդեն 6 նմանատիպ դեպք է գրանցվել (Պաստորե, Սպինացոլա, Պերոտի, Ձապակոստա, Ունդեր և Սմոլինգ): 

Ակումբում սկսել են մանրամասն վերլուծել իրավիճակը: Առաջին հերթին ուշադրություն են դարձնելու մարզաբազայի խոտածածկերին: Այնուամենայնիվ, իրավիճակը դեռ շատ չի անհանգստացնում հռոմեական ակումբի ղեկավարությանը, քանի որ յուրաքանչյուր ֆուտբոլիստի վնասվածքի դեպքում օբյեկտիվ բացատրություններ են տրվել բժշկական շտաբի կողմից: 

Միակ ֆուտբոլիստը, որի վնասվածքը լուրջ կուսումնասիրվի, Սպինացոլան է: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0