TotalFootball.am


15.09.19 15:25

Ազարը խոսել է «Ռեալի» կազմում իր նորամուտի մասին


«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը կիսվել է իր նորամուտի խաղի զգացողություններով։

«Ես սպասում էի «Ռեալի» կազմում «Սանտիագո Բեռնաբեուում» խաղալու պահին։ Հուսով եմ, որ սա ինչ-որ կարևոր և դրական բանի սկիզբն է։ Ցանկանում եմ իմ խաղընկերների հետ հաճույք ստանալ ֆուտբոլից և շարունակել գեղեցիկ խաղ ցուցադրել։

Մենք հրաշալի ստադիոն ունենք, և երկրպագուները միշտ աջակցում են մեզ։ Անչափ երջանիկ եմ, որ իմ նորամուտի խաղում մենք հաղթեցինք»,- բելգիացու խոսքերն է փոխանցում Marca-ն։

Նշենք, որ Ազարը իր նորամուտ նշեց «Ռեալ»-«Լևանտե» խաղում։ Այդ խաղում «սերուցքայինները» հաղթեցին 3։2 հաշվով։





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0