TotalFootball.am


16.09.19 12:25

[ՎԻԴԵՈ] Ռոնալդուն արտասվել է հարցազրույցի ժամանակ՝ հոր մասնակցությամբ տեսանյութը դիտելիս


«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հարցազրույցի ժամանակ չի կարողացել զսպել արցունքները, երբ նրան մահացած հոր մասնակցությամբ տեսանյութ են ցույց տվել: 

«Ես երբեք չէի տեսել սա: Անհավանական է: Լսել, թե ինչպես է հայրդ խոսում քո նվաճումներով հպարտանալու մասին: Դա մեծ նշանակություն ունի: 

Մտածում էի՝ հարցազրույցը զվարճալի կանցնի, բայց չէի կարծում, որ կարտասվեմ: Ես երբեք չէի տեսել այս կադրերը: Ես պետք է ունենամ այս կադրերը, որպեսզի ցույց տամ ընտանիքիս: Ես իրոք չեմ ճանաչել հորս 100 տոկոսով: Երբեք չեմ շփվել նրա հետ ինչպես սովորական զրուցակցի դեպքում: Դա շատ դժվար էր»,- ասել է Ռոնալդուն ITV-ի հետ զրույցում: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0