TotalFootball.am


16.09.19 14:59

Louis Vuitton-ի նախագահը կարող է ձեռք բերել «Միլանը» մեկ միլիարդ եվրոյով


«Միլանը» կարող է նոր սեփականատեր ունենալ: Այս մասին հայտնում է II Messagero-ն: 

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացի մեծահարուստ Բերնար Արնոն ցանկանում է ձեռք բերել իտալական ակումբը: 

70-ամյա օլիգարխը, որին պատկանում է «Լուի Վիտոն» ընկերությունը, պատրաստ է 1 միլիարդ եվրո վճարել այս գործարքի համար: 

Այս պահին «Միլանի» սեփականատերը ամերիկյան «Էլիոտ» ներդրումային ֆոնդն է: 

Բերնար Արնոյի կարողությունը գնահատվում է 92 միլիարդ եվրո: Նա աշխարհի երեք ամենահարուստ մարդկանց ցուցակում է: 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0