TotalFootball.am


17.09.19 21:30

«Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է գլխավոր տրանսֆերային թիրախների հարցում


«Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է թիմի՝ հաջորդ ամռան գլխավոր տրանսֆերային թիրախների հարցում, հաղորդում է ESPN-ն։ 
Պարբերականի տվյալներով՝ մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը ցանկանում է ավելի շատ բրիտանացի ֆուտբոլիստներ տեսնել թիմում։ Այդ կապակցությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ջեյդոն Սանչոյին և «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնին։ Այդ խաղացողների ձեռքբերումը «կարմիր սատանաների» վրա կարող է արժենալ 200 մլն եվրո։
«ՄՅՈՒ»-ն հետաքրքրված է նաև «Նյուքասլի» կիսապաշտպան Շոն Լոնգստաֆով, «Բորնմութի» հարձակվող Կալում Ուիլսոնով և «Սթոք Սիթիի» պաշտպան Նաթան Քոլինզով։

«Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է հաջորդ ամռան գլխավոր տրանսֆերային թիրախների հարցում, հաղորդում է ESPN-ն։ 

Պարբերականի տվյալներով՝ մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը ցանկանում է ավելի շատ բրիտանացի ֆուտբոլիստներ տեսնել թիմում։ Այդ կապակցությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ջեյդոն Սանչոյին և «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնին։ Այդ խաղացողների ձեռքբերումը «կարմիր սատանաների» վրա կարող է արժենալ 200 մլն եվրո։

«ՄՅՈՒ»-ն հետաքրքրված է նաև «Նյուքասլի» կիսապաշտպան Շոն Լոնգստաֆով, «Բորնմութի» հարձակվող Կալում Ուիլսոնով և «Սթոք Սիթիի» պաշտպան Նաթան Քոլինզով։





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0