TotalFootball.am


19.09.19 11:15

Գվարդիոլա.«Երջանիկ եմ, որ այս տղաների մարզիչն եմ»


«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ՉԼ-ի խմբային փուլի առաջին տուրի «Շախտյորի» դեմ կայացած խաղից հետո կիսվել է տպավորություններով։

«Մենք գիտենք, թե որքան բարդ մրցաշար է Չեմպիոնների լիգան։ Տեսանք, թե ինչ արդյունքներ գրանցվեցին երեկ և այսօր։

Թիմը շատ լավ էր պաշտպանվում և պահեր էր ստեղծում։ Շատ կարևոր էր հաղթանակով սկսել մրցաշարը։

Երբ դուք հաղթում եք, ուրեմն մարզիչը ճիշտ որոշումներ է կայացրել, իսկ երբ պարտվում եք ուրեմն նա սխալվել է։

Մենք 8 ամսում ընդամենը մեկ անգամ ենք պարտվել և չեմ պատրաստվում կասկածել իմ ֆուտբոլիստներին։ Երջանիկ եմ, որ այս տղաների մարզիչն եմ»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում BBC-ն։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Շախտյորին» 3։0 հաշվով։





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0