TotalFootball.am

19.09.19 15:34

Զիդան․ ««Ռեալը» ՉԼ-ի մակարդակի ֆուտբոլ չխաղաց»

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի ՊՍԺ-ից (0:3) կրած պարտության մասին։
«Մեզ չբավականացրեց ինտենսիվությունը։ Մենք շատ մենապայքարներում պարտվեցինք, իսկ դա բարդացնում է առաջադրանքը, երբ խաղում ես ՊՍԺ-ի հետ։ Նրանք լավ թիմ ունեն, պահեր էին ստեղծում, բայց ինձ դա չի մտատանջում։ Ես անհանգստացած եմ նրանով, որ իմ թիմը չխաղաց այն մակարդակով, որը պահանջում է այս մրցաշարը և այսպիսի մրցակիցը։ Փարիզեցիները մեզ ամեն ինչով գերազանցեցին։ Գլխավորը՝ ինտենսիվությամբ, դա ամենից շատն է ինձ զայրացնում։
Մենք գիտեինք, որ ՊՍԺ-ն մեր վրա ճնշում է գործադրելու, բայց իսկապես գեթ մեկ պահ չեղանք խաղի մեջ։
Սովորաբար մենք շատ պահեր ենք ստեղծում, այսօր երկու գոլ չեղարկեցին, բայց այնուամենայնիվ շանսերը քիչ էին։
Երբ մենք հաղթում ենք, դա բոլորի հաղթանակն է, երբ պարտվում ենք՝ մեղավոր են բոլորը։
Ինտենսիվությունը ամենակարևորն է խաղադաշտում։ Կարող ես անցկացնել վատ հանդիպում, բայց եթե խաղում ես ինտենսիվ, կոշտ ես դնում ոտքդ, հաղթում ես մենապայքարում, կարող ես նաև հաղթել, բայց մենք դա չարեցինք այսօր», - ֆրանսիացու խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

  Լրահոս

Աշխարհ

Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0