TotalFootball.am

19.09.19 17:44

[ՖՈՏՈ] Ռոնալդուն բացատրել է «Ատլետիկոյի» երկրպագուներին ուղղված իր ժեստը

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է այն ժեստը, որը ցույց տվեց «Ատլետիկոյի» երկրպագուներին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղում։
Խաղի դրվագներից մեկում 34-ամյա պորտուգալացին շրջվեց «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտի տրիբունաներին և հանդիպեց սուլոցների։ Ի պատասխան դրան՝ հարձակվողը տեղի երկրպագուներին ժեստ ցույց տվեց՝ մի քանի անգամ ծալելով և բացելով ձեռքերի մատները։
«Ի՞նչ էր նշանակում այդ ժեստը։ Սովորեք, ձեզ պետք է սովորել», - Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Mirror-ը։
Նախկինում «Ատլետիկոյի» երկրպագուներն արդեն սուլել էին Ռոնալդուին՝ նրա անցյալի հետ կապված․ նա 9 տարի պաշտպանել է «ացտեկների» սկզբունքային մրցակցի՝ Մադրիդի «Ռեալի» գույները։ 2018/19 մրցաշրջանում «Յուվենտուսը» նույնպես հանդիպեց մադրիդյան թիմին Չեմպիոնների լիգայում, իսկ Կրիշտիանուին կրկին ողջ խաղի ընթացքում սուլեցին։ Այն ժամանակ հարձակվողը տրիբունաներին 5 մատները, որը նշանակում էր նրա հաղթանակների թիվը եվրագավաթային գլխավոր մրցաշարում։

  Լրահոս

Աշխարհ

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0