TotalFootball.am


19.09.19 19:25

Ֆլորենցի. «Հիմա «Ռոմայում» բոլորովին այլ մթնոլորտ է»


«Ռոմայի» պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին խոսել է թիմում տեղի ունեցած փոփոխությունների և ընթացիկ մրցաշրջանից ունեցած սպասելիքների մասին: 

«Այս մրցաշրջանում լրիվ այլ մթնոլորտ է թիմում: Մենք կոլեկտիվ ենք ստեղծում, որտեղ, առանց բացառության, կարևոր է յուրաքանչյուր խաղացող: Ցանկացած ֆուտբոլիստ կարող է իր ներդումն ունենալ թիմի հաջողությունների մեջ: 

Չեմ ցանկանում վերհիշել անցյալը: Պետք է հիմա կենտրոնանալ ներկայի վրա և հասկանալ, թե ինչ ենք ուզում ստանալ ապագայում: 

Չպետք է կրկնենք նախորդ սխալները: Ես որպես ավագ կփորձեմ ապացուցել, որ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- Ֆլորենցիի խոսքն է մեջբերել «Ռոմայի» պաշտոնական կայքը: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0