TotalFootball.am


19.09.19 19:29

Ֆոնսեկա. «Եվրոպա լիգան կարևոր մրցաշար է «Ռոմայի» համար»


«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է այսօր կայանալիք Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Բաշակշեհիրի» դեմ տնային խաղի մասին: 

«Եվրոպա լիգան կարևոր մրցաշար է մեզ համար: Մեր գլխավոր նպատակը հաջորդ փուլ դուրս գալն է: Ուժեղ մրցակիցներ ունենք խմբում: Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է լավ հանդես գալ: 

Խաղից առաջ կիմանաք, դիմե՞լ եմ ռոտացիայի, թե ոչ: Մտածում եմ որոշակի փոփոխությունների մասին, բայց առավելագույն կենտրոնացվածություն եմ ակնկալում ֆուտբոլիստներից»,- Ֆոնսեկայի խոսքն է մեջբերել «Ռոմայի» պաշտոնական կայքը: 

«Ռոմա»-«Բաշակշեհիր» խաղը կմեկնարի Երևանի ժամանակով 23:00-ին: 





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0