TotalFootball.am


20.09.19 15:24

[ՖՈՏՈ] Արեոլան ներողություն է խնդրել Մբապեի և Չուպո-Մոտինգի հետ լուսանկարվելու համար


«Ռեալի» դարպասապահ Ալֆոնսե Արելոան ներողություն է խնդրել մադրիդյան թիմի երկրպագուներից ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Կիլիան Մբապեի և Էրիկ Չուպո-Մոտինգի հետ լուսանկարվելու համար։ Լուսանկարը արվել է ՊՍԺ- «Ռեալ» խաղից հետո։ Այդ խաղում «արքայական» ակումբը պարտվեց փարիզյան ակումբին 0։3 հաշվով։

«Սիրելի երկրպագուներ, ինձ համար ցավալի էր կարդալ այն մեկնաբանությունները, որոնք դուք գրել էիք իմ և նախկին թիմակիցներից լուսանկարի տակ։ 

Իմ սիրտը սպիտակ է դարձել այս ակումբի հետ պայմանագիր կնքելուց հետո։ Պարտությունն ինձ վրա ևս ազդել է։

Խաղից հետո ես հանդիպեցի իմ նախկին թիմակիցներին։ Նրանց ես չէի հասցրել հրաժեշտ տալ։ 

Ցանկանում եմ հայցել Ձեր ներողամտությունը։ Հուսով եմ՝ մենք միասին մեծ հաջողությունների կհասնենք»,- գրել է ֆուտբոլիստը Instagram-ի իր էջում։





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0