TotalFootball.am


21.09.19 15:20

Ֆոնսեկա. «Մխիթարյանը ֆիզիկապես շատ լավ պատրաստված ֆուտբոլիստ է»


«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան Ա Սերիայի 4-րդ տուրում կայանալիք «Բոլոնյայի» դեմ խաղի առաջ խոսել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: 

«Մխիթարյանը ֆիզիկապես շատ լավ պատրաստված ֆուտբոլիստ է: Նա լավ մարզավիճակում է տեղափոխվել մեր թիմ, քանի որ խաղացել է «Արսենալում» մրցաշրջանի մեկնարկում: 

«Սասուոլոյի» դեմ խաղն առաջինն էր, և նա շատ ժամանակ չուներ թիմի հետ մարզվելու ու լավ ճանաչելու թիմակիցներին: Նա լավ խաղ անցկացրեց «Սասուոլոյի» դեմ. տարբերությունն ակնհայտ էր»,- ասել է Ֆոնսեկան նախախաղային ասուլիսի ժամանակ: 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0