«Ռոստովի» ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը, որը դուբլի հեղինակ էր դարձել ՌՊԼ-ի 12-րդ տուրի ԲԿՄԱ-ի դեմ հաղթական խաղում, պատմել է, որ գրազ էր եկել թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ:
«4 տուր առաջ Վալերի Կարպինն ասել էր, եթե մինչև մյուս միջազգային դադարը երկու գոլ խփեմ, ապա կտրելու եմ մազերս: Նույնը նաև Էլդոր Շումորոդովը:
Կարողացանք վերջին խաղում կատարել առաջադրանքն ու պահպանել մեր մազերը»,- Բայրամյանի խոսքն է մեջբերել Match TV-ն: