TotalFootball.am


09.10.19 13:51

Ռակիտիչ․ «Չեմ ցանկանում «Բարսելոնայում» խաղալու փոխարեն զբոսնել քաղաքում»


«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է կատալոնական ակումբում իր ներկայիս իրավիճակի մասին։ Ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում կորցրել է տեղը թիմի հիմնական կազմում։

«Չգիտեմ, թե ինչ կլինի «Բարսելոնայում»։ Իմ պայմանագրի ավարտին դեռ երկու տարի կա։ «Բարսելոնան» լավագույն ակումբն է աշխարհում, բայց չեմ ցանկանում ֆուտբոլ խաղալու փոխարեն զբոսնել քաղաքում և հիանալ ծովով։

Ես խոսել եմ ակումբի ղեկավարության հետ։ Բոլորը գիտեն, որ ես այլ տարբերակներ ունեի, բայց ցանկանում եմ խաղալ «Բարսելոնայում» և կպայքարեմ հիմնական կազմում իմ տեղի համար»,- խորվաթ կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում Marca-ն։





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0