«Ռեալի» նախկին հարձակվող Պրեդրագ Միյատովիչը խոսել է մադրիդյան թիմի ներկայիս կազմի մասին:
«Կարծում եմ՝ «Ռեալում» գոհ չեն այս թիմից: Այն վստահություն չի ներշնչում տիտղոսներ նվաճելու առումով: Բացի այդ, ակումբը վնասվածքների հետ կապված խնդիրների է բախվում: Դա զիդանի համար հավելյալ գլխացավանք է: Այս հարցի վերաբերյալ պետք է աշխատանք տանել»,- Միյատովիչի խոսքն է մեջբերել AS-ը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» այս ամռանը տրանսֆերների վրա ծախսել էր 307.5 մլն եվրո: