TotalFootball.am

13.10.19 23:39

Բուֆֆոնը նշել է ՊՍԺ տեղափոխվելու պատճառը

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը բացատրել է, թե ինչու նախորդ մրցաշրջանում տեղափոխվեց ՊՍԺ։
«Ես անհրաժեշտություն էի զգում ստանալ այդ փորձը Փարիզում, որպեսզի դուրս գամ հարմարավետության իմ գոտու սահմաններից։ Ոչ մի տեսակի երաշխիք չկար, որ ամեն ինչ լավ կընթանա, բայց դա ինձ ավելի լավը դարձրեց մարդկային առումով։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՊՍԺ-ին տրված հնարավորության համար, քանի որ առանց դրա, հնարավոր է, ես նախորդ տարի հեռանայի ֆուտբոլից։ Այդ մասին խոսեցի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելիի հետ, և նա ասաց, որ դա կարող է դրական փորձ լինել ինձ համար։
Սակայն այնուհետև ես կարոտեցի տանը և ցանկանում էի ավելի մոտ լինել ընտանիքիս։ Ինձ չէր բավականացնում ամսական երկու հանգստյան օրերը։ Որոշեցի վերադառնալ Թուրին, բայց դա միակ պատճառը չէր։ Դա նման էր իդեալական շրջանի ավարտին։ Ես կրկին եղա իմ թիմակիցների հետ, նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ ակումբում դերիս կարևորությունը նվազել է», - Բուֆֆոնի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

  Լրահոս

Աշխարհ

Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0