Amazon ընկերությունը Atresmedia Studios-ի և Libero ամսագրի հետ համատեղ վավերագրական ֆիլմ կնկարահանի Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսի մասին, հաղորդում է AS-ը։
Աղբյուրի տվյալներով՝ ֆիլմի նկարահանումներին կմասնակցեն Անդրես Ինյեստան, Սթիվեն Ջերարդը, Ժոզե Մոուրինյուն, Ռաֆայել Բենիտեսը և Դիեգո Սիմեոնեն։ Ֆիլմը կպատմի Տորեսի կարիերայի մասին՝ սկզբից մինչև վերջ։
35-ամյա Տորեսը հանդես է եկել «Ատլետիկոյում», «Լիվերպուլում», «Չելսիում», «Միլանում» և «Սագան Տոսուում»։ Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է 110 հանդիպման և դարձել 38 գոլի հեղինակ։ Տորեսը դարձել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի (2) հաղթող, աշխարհի ու Եվրոպայի (2) չեմպիոն։