TotalFootball.am

16.10.19 23:33

Բեն Արֆան՝ ՊՍԺ-ի հետ կոնֆլիկտի մասին․ «Բոլորը, այդ թվում Նեյմարը, զարմանում էին, որ չէի խաղում»

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Փարիզի աշխատանքային դատարանը դիտարկել է ՊՍԺ-ի և կիսապաշտպան Հատեմ Բեն Արֆայի միջև հարցը։ Հիշեցնենք, որ կոնֆլիկտի պատճառը եղել է խաղացողի խաղային պրակտիկայի բացակայությունը 2017 թվականի ապրիլից մինչև 2018 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում։
«Բոլոր ֆուտբոլիստները, այդ թվում Նեյմարը, զարմացած էին, որ չէի խաղում, քանզի շատ լավ էի մարզվում։ Ինձ ասում էին․ «Դու կխելագարվես», բայց ես չեմ վախենում դժվար ժամանակներից։ Ես մնացի, քանի որ վստահ էի, որ խաղալու եմ», - Բեն Արֆայի խոսքերն է մեջբերում L'Equipe-ն։
«ՊՍԺ-ն չի խախտել իր պարտականությունները՝ ֆուտբոլիստին չընդգրկելով կազմում։ Նա կազմից դուրս է մնացել թույլ մարզումների և ցածր մարզական ցուցանիշների պատճառով», - նշել է ՊՍԺ-ն ներկայացնող փաստաբան Մարի-Էլեն Կոեն-Գիյեմենեն։
Հաղորդվում է, որ դատարանի որոշումը կհրապարակվի 2019 թվականի դեկտեմբերի 16-ին։

  Լրահոս

Աշխարհ

Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0