TotalFootball.am


18.10.19 12:13

Մեսսի. «Տեր Շտեգենն ու Նոյերը նույն մակարդակի դարպասապահներ են»


«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին խոսել է Գերմանիայի հավաքականի դարպասապահներ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի և Մանուել Նոյերի մասին: 

«Նրանք երկու հիանալի դարպասապահներ են, որոնք խաղաոճով նման են միմյանց: Նրանք լավ են կարդում խաղը: Ոտքերով լավ խաղը թույլ է տալիս նրանց նույնիսկ խաղալ կիսապաշտպանությունում: Երկուսն էլ շատ լավ են խաղում դարպասային գծում: 

Լավ եմ ճանաչում Տեր Շտեգնին և գիտեմ, թե ինչի է նա ընդունակ, բայց չեմ մարզվել Նոյերի հետ: Չեմ կարող ասել, թե ինչպես է նա մարզվում: Ես գրեթե չեմ դիտում նրա մասնակցությամբ խաղերը: Այնուամենայնիվ, կարծում եմ, նրանք նույն մակարդակի դարպասապահներ են»,- Մեսսիի խոսքն է մեջբերել Marca-ն:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0