TotalFootball.am


07.11.19 11:06

Զիդանը՝ «Գալաթասարայի» դեմ խաղի մասին. «Իդեալական ելույթ էր»


«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Գալաթասարայի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին: 

Խաղի մասին

«Մենք աշխատեցինք ամբողջ խաղի ընթացքում: Շատ արագ պրեսինգի էինք դիմում, երբ կորցնում էինք գնդակը: Իդեալական ելույթ էր»: 

Ռոդրիգոյի հեթ-տրիկի մասին

«Երբ նա հնարավորություն է ունենում, ապա օգտագործում է այն: Գիտեինք նրա որակների մասին, բայց այսօր նա իրեն հիանալի դրսևորեց: Այնուամենայնիվ, սա անակնկալ չէր նրանց համար, որոնք տեսել են նրան մարզումներին: Հիմա եկեք հանգստություն պահպահենք, որպեսզի Ռոդրիգոյի վրա մեծ ճնշում չլինի»: 

Մարսելոյի վնասվածքի մասին 

«Չեմ կարծում, որ լուրջ վնասվածք է: Նա է խնդրել փոխարինել իրեն»: 

Բենզեմայի մասին

«Նրա վիճակագրությունը խոսում է ամեն ինչի մասին: Յուրաքանչյուրը, որը սիրում է ֆուտբոլը, գիտի, թե ինչի է ընդունակ Բենզեման»: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0