ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն դժգոհ է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի վերջին հայտարարություններից մեկից։
Բրազիլացին քննադատել է ֆրանսիացի մասնագետին՝ հարձակվող Կիլիան Մբապեի մասին խոսքերի համար։ Զիդանը նշել էր, որ նրա աստղային հայրենակիցը մանկուց երազում է հանդես գալ մադրիդյան ակումբի կազմում։
«Անկեղծ ասած՝ դա վրդովմունք է առաջացնում։ Այժմ ամենահարմար ժամանակը չէ մեր թիմի խաղացողի ապագայի մասին խոսելու համար։ Բացի դրանից, սա առաջին դեպքը չէ։ Կարծում եմ, որ ժամանակն է արդեն կանգ առնել։ Շատ եմ հարգում Զիդանին, բայց պետք չէ անհանգստացնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկին։ Մենք շատ ուրախ ենք, որ նա խաղում է մեր թիմում, նա դեռ 2,5 տարվա պայմանագիր ունի», - Լեոնարդոյի խոսքերն է մեջբերում L’Equipe պարբերականը։