TotalFootball.am

09.11.19 11:21

Մքթոմինայ․ «ՄՅՈՒ-ն կարող է այս մրցաշրջանում 3 տիտղոս նվաճել»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ Մքթոմինայը խոսել է երկրորդ ամիսն անընդմեջ թիմի լավագույն խաղացող ճանաչվելու, ինչպես նաև ակումբի նպատակների մասին։
«Հաճելի է նվաճել անհատական մրցանակներ, դա լավ զգացողություն է, բայց բարդ է, երբ այդքան շատ հանդիպումներ կան։ Այժմ շատ լարված շրջան է, և 3-4 ֆուտբոլիստներ կարող էին հեշտությամբ նվաճել այդ մրցանակը։
Այնպես որ, իմ բախտը բերել է, և ես շնորհակալ եմ երկրպագուներին այն բանի համար, որ ինձ են քվեարկել։ Ամենակարևորն այն է, թե մենք ինչ ենք կարող անել որպես թիմ։
Մենք կարող ենք այս մրցաշրջանում 3 տիտղոս նվաճել։ Դա այն է, ինչին սպասում ենք ու ձգտում որպես թիմ», - շոտլանդացու խոսքերն է մեջբերում ՄՅՈՒ-ի պաշտոնական կայքը։
Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պայքարը շարունակում է Լիգայի գավաթում, Անգլիայի գավաթում, ինչպես նաև դուրս է եկել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ։ ԱՊԼ-ում ՄՅՈՒ-ն զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

  Լրահոս

Աշխարհ

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0