TotalFootball.am

09.11.19 14:33

Զիդան․ «Բենզեման պետք է անպայման հրավիրվի Ֆրանսիայի հավաքական»

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ «սերուցքայինների» հարձակվող Կարիմ Բենզեման արժանի է հրավերի Ֆրանսիայի հավաքականից։
«Նա միշտ ցանկանում է խաղալ Ֆրանսիայի հավաքականում։ Եթե անկեղծ, հստակ չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, բայց մարզական առումով նա լավագույնն է։ Կարծում եմ՝ նա արժանի է տեղ ունենալ Ֆրանսիայի հավաքականում։ Իհարկե, դա իմ իրավասության մեջ չէ, բայց կարծում եմ, որ նրան անպայման պետք է հրավիրել ազգային թիմ։ Նրա ցուցանիշները տպավորում են։ Ֆուտբոլի սիրահարները գիտեն, որ Կարիմը որակյալ խաղացող է։ Նա կարևոր է թիմի ու հարձակման համար։ Ռոնալդուի հեռանալուց հետո նա ավելի հասուն է դարձել։ Ուրախ եմ Կարիմի համար, նա իր անունն է գրել «Ռեալի» պատմության մեջ», - Զիդանի խոսքերն է մեջբերում Goal պարբերականը։

  Լրահոս

Աշխարհ

Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13