TotalFootball.am


10.11.19 00:07

Լևանդովսկին Բունդեսլիգայի ռեկորդ է սահմանել


«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դուբլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայի 11-րդ տուրի «Բորուսիայի» դեմ խաղում: 

Լեհ հարձակվող ընթացիկ մրցաշրջանի բոլոր 11 խաղերում աչքի է ընկել խփած գոլով, ինչը Բունդեսլիգայի ռեկորդ է: Նախկինում ոչ մի ֆուտբոլիստ չի կարողացել նման արդյունք գրանցել: 

Նախկինում 10 անընդմեջ խաղում գոլ խփել հաջողվել էր դորտմունդցիների հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգին՝ 2015 և «Քյոլնի» հարձակվող Կլաուս Ալոֆսին՝ 1984 թվականին: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0