«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի նախկին խաղացող Անտոնիո Կասանոն նշել է, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին կարող է սպառնալ երկու տարվա որակազրկում։
«Ռոնալդուն մինչև խաղի ավարտը լքե՞լ է մարզադաշտը։ Դա արգելված է, քանի որ խաղից հետո դոպինգ-թեստ է անցկացվում։ Հիշում եմ, որ «Լացիոյի» հետ դերբիի ժամանակ ես ստիպված եղա շուտ վերադառնալ մարզադաշտ, որպեսզի խուսափեմ երկու տարվա որակազրկումից», - Կասանոյի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն դժգոհ էր մնացել, երբ «Միլանի» (1:0) դեմ հանդիպման ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին նրան փոխարինել էր։ Պորտուգալացին դրանից հետո միանգամից գնաց հանդերձարան՝ պահեստայինների նստարանին տեղ զբաղեցնելու փոխարեն։ Այնուհետև 34-ամյա ֆուտբոլիստը չի սպասել խաղի ավարտին ու եզրափակիչ սուլիչից մի քանի րոպե առաջ լքել է մարզադաշտը։