«Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը վնասվածք է ստացել և բաց կթողնի ԱՄՆ-ի հավաքականի առաջիկա խաղերը:
Ֆուտբոլիստի վնասվածքի լրջության և ապաքինման ժամկետների մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում:
Ընթացիկ մրցաշրջանում Պուլիշիչը մասնակցել է 14 խաղի՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: