TotalFootball.am


13.11.19 03:16

Ագիրե. «Այդ չարագործն անընդհատ փախչում է, եթե Մեսսիին 10 գնդակ տաք՝ նա 11 գոլ կխփի»


«Լեգանեսի» գլխավոր մարզիչ Խավյեր Ագիրեն խոսել է «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսիի մասին: 

«Գաղափար չունեմ, թե ինչպես կանգնեցնել Մեսսիին, քանի որ, իմ թիմերին երբեք չի հաջողվել անել դա: Գուցե միայն ոչ-ոքի ենք կարողացել կորզել: Ես ապշած եմ: Տուգանայինը նրա համար կարծես 11 մետրանոց հարված լինի: Իմ օգնականներից մեկն առաջարկեց Մեսսիի տուգանայինների ժամանակ պատ չկանգնեցնել: Ես նրան ասեցի. «Լսիր, եթե Մեսսիին կանգնեցնեմ տուգանային հրապարակի առջևում մեր դարպասապահ Կուելյարի դիմաց և նրան 10 գնդակ տամ, ապա նա 11 գոլ կխփի: 

Մենք շատ ենք դիտարկել նրա տուգանայիններին դիմակայելու տարբերակները: 20 հազար տարբերակ... մեկին կանգնեցնենք դարպասաջողի մոտ, մյուսն էլ կպառկի խոտածածկին: Բայց ամենատրամաբանական տարբերակն այն է, որ խուսափենք անցանկալի խախտումներից: Բայց միևնույն ժամանակ այդ տարբերակն անհնար է, քանի որ այդ չարագործն անընդհատ փախչում է մեր խաղացողներից»,- ասել է Ագրիրեն Cadena SER-ի հետ զրույցում: 

«Լեգանեսը» կհանդիպի «Բարսելոնային» Լա Լիգայի 14-րդ տուրում: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 23-ին: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0