«Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչն իր ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել, հայտնում է Calciomercato-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ խորվաթ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Թուրինյան ակումբը ցանկանում է Մանջուկիչի տրանսֆերը վաճառել 10 միլիոն եվրոյով, իսկ նախորդ ամառ «կարմիր սատանաները» հարձակվողի համար առաջարկել էին 5 միլիոն եվրո: