«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է իր թիմակից Լեո Մեսսիի մասին:
«Մեսսին շատ է օգնել ինձ: Մենք մոտ ենք եղել հենց սկզբից: Այն ժամանակահատվածը, որն անցկացրել եմ նրա հետ, օգնել է ինձ նաև խաղադաշտում:
Բոլորը գիտեն, որ նա լավագույնն է աշխարհում: Նա դա ապացուցել է բազմիցս և շարունակում է ապացուցել ամեն օր:
Նա մեր ընկերության փաստն ապացուցել է 1000 անգամ: Նա օգնել է ինձ, երբ ես պայքարում էի «Ոսկե խաղակոշիկի համար, իսկ օրեր առաջ «Էյբարի» դեմ խաղում գոլ նվիրեց ինձ»,- Սուարեսի խոսքն է մեջբերել «Բարսելոնայի» պաշտոնական կայքը: