Ֆինլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկու Կաներվան խոսել է Լիխտենշտեյնի դեմ տոնած հաղթանակի և ԵՎՐՈ 2020-ի ուղեգիր նվաճելու մասին:
«Ես շատ ուրախ եմ: Տղաները շատ լավ խաղ անցկացրեցին: Չնայած ճնշմանը, մենք կարողացանք կատարել մեր առջև դրված նպատակը: Անհավանական արդյունքի ենք հասել: Դժվարությամբ կարողացանք կոտրել Լիխտենշտեյնի պաշտպանությունը:
Շատ կարևոր էր, որ կարողացանք գոլ խփել մինչև ընդմիջումը:
Դա թույլ տվեց մեզ ավելի հանգիստ վերահսկել խաղը»,- Կաներվայի խոսքն է մեջբերել A Bola-ն:
Հիշեցնենք, որ Ֆինլանդիան 3:0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին և պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց: